BestNewsTV

Ընտրություններից առաջ ՔՊ-ն առաջարկում է 2 տարվա փոխարեն ծառայել 1.5 տարի



ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Համապատասխան նախագիծը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրվել այսօր։

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից և չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»,–նշված է նախագծի հիմավորման մեջ:

Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:

3 weeks ago | [YT] | 119



@Артур-ю4н3и

Ընդդիմությունն ել թող առաջարկի 12 ամիս։ Պոպուլիզմ եք ուզում?! Ստացեք! Մեկա ոչխարները գնալու են ավելի պոզավոր էծէրի հետեվից...

3 weeks ago | 5

@IvanIvanov-jf5lf

Կարաք վապշե չ ծառյել

3 weeks ago | 2

@Big-cx2wy

Բանակա կարաք կամացից կազմալուծեք էլ իմաստել չկա բանակ պահելու

3 weeks ago | 1

@КаринеХачатрян-с7ъ

Իրենց ոչ մի ասածին պետք չէ հավատալ

3 weeks ago | 3

@МасисМирзаханян-к3ф

Մենք ենք ու մեր սարերը ՝դեպի ԱԶԱՏԱԶԵՆ եւ ՈՄԱ (ընտանյոք հանդերձ)

3 weeks ago | 1

@zhannagrigoryan1793

Եթե ամեն ինչ նվիրելով հանձնում են և սահմանին կանգնածին արգելում կրակելու վերջը բանակի վերացումն է լինելու։ իսկ հայրենասիրական երգեր երգող հայեր համաձայն ու ուրախ եք

2 weeks ago | 0

@gagiksargsyan1715

ՀՀ բանակը կազմալուծելու հերթական գործընթացը...

3 weeks ago | 3