Erik Sargsyan

🇦🇲🎗🕊✊️ Դո՛ւ, հա՛յ երիտասարդություն, ուխտիդ բերումով, դու պիտ լինես ուժեղ
ամենակարողության աստիճան: Իսկ ուժեղ և կարող դառնալու իմաստուն միջոցներից մեկն էլ պարզակյացությունն է:
Եղի՛ր պարզ, պարզակյաց, որպես սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ:
Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ դարձնելով մեզ գերի մեր կրքերի և ցանկության: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը:
Կան ավելորդ կարիքներ, որ ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները:
Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար: Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռյալ գեղեցկությունն է և ոչ թե սրտի և մտքի մշակումը, նա կմնա աղքատ հոգով, ասել է և տկար:
Նա, որ սովոր է ականջ տալ ունայնամիտ հասարակության և ոչ իր ներքին բարոյական օրենքի ձայնին, դժբախտ է երիցս և տկար:

©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲

❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

2 weeks ago (edited) | [YT] | 179



@АнаитПетросян-д1ж

Երբ փոքրիկ է երեխան մայրիկը տատիկը պետք է շշնջան նրան,որ մեծանա հայրենիքի զինվոր դառնա։հավատացե՛ք դա օգնում է։Իսկ անտարբերությունը հանցավոր է։ Եվ երեխաներ պետք է շատ ունենալ, ահա ինչ է կարևորը

2 weeks ago | 2  

@Eriksargsyan79

Դո՛ւ, հա՛յ երիտասարդություն, ուխտիդ բերումով, դու պիտ լինես ուժեղ ամենակարողության աստիճան: Իսկ ուժեղ և կարող դառնալու իմաստուն միջոցներից մեկն էլ պարզակյացությունն է: Եղի՛ր պարզ, պարզակյաց, որպես սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ: Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ դարձնելով մեզ գերի մեր կրքերի և ցանկության: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը: Կան ավելորդ կարիքներ, որ ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները: Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար: Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռյալ գեղեցկությունն է և ոչ թե սրտի և մտքի մշակումը, նա կմնա աղքատ հոգով, ասել է և տկար: Նա, որ սովոր է ականջ տալ ունայնամիտ հասարակության և ոչ իր ներքին բարոյական օրենքի ձայնին, դժբախտ է երիցս և տկար: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ

2 weeks ago | 2