love you need 💖

Մենակություն եմ ուզում՝
Շուրջբոլորս դատարկվի,
Միայն ստվերս մնա,
Որ ինձ պիտի հետևի։

Ես լռություն եմ ուզում,
Որ դատարկ է,բայց խորը.
Ամեն տեսակ ձայն լռի,
Եվ ինձ պատի անդորրը։

Ես ուզում եմ իմ մեջ փակվել,
Որ չտեսնեմ ոչ մեկին,
Եվ էլ երբեք չբացվել՝
Ով էլ բերի բանալին։

Ես ուզում եմ, որ ցերեկը
Այս աշխարհից վերանա,
Միայն մնա լուռ գիշերը,
Ու երբեք չլուսանա։




Էս կեսնա 😂գրեք ձեր կարծիքը, հեղինակը ես եմ🤭🥑💚

2 days ago | [YT] | 20