Բարի գալուստ Kartsiq.am YouTube ալիք
Մենք ներկայացնում ենք Հայաստանի և աշխարհի կարևոր, հավաստի ու օպերատիվ նորությունները։ Մեր տեսանյութերում կգտնեք․
🔹 Թարմ քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումներ
🔹 Հատուկ ռեպորտաժներ և վերլուծություններ
🔹 Էքսկլյուզիվ հարցազրույցներ և ուղիղ եթերներ
Մեր նպատակն է տալ ճշգրիտ տեղեկություն և ներկայացնել իրականությունը՝ առանց աղավաղումների։
📌 Բաժանորդագրվեք, որպեսզի առաջինը իմանաք նորությունները։
🌐 Մանրամասների համար այցելեք մեր կայք՝ www.kartsiq.am
Kartsiq
Ո՞ր կուսակցությունը կառաջադրի որպես լավագույն թեկնածու Երևանի քաղաքապետի պաշտոնում
2 weeks ago | [YT] | 66
View 81 replies
Kartsiq
Սիմոնյան Ալենի հայտարարությունն ընդդիմության հասցեին՝ սթափեցնող ուղերձ Քոչարյանի թիմին
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ բավական սուր և նույնիսկ ստորացուցիչ հայտարարությամբ ընդդիմության հասցեին։ Ըստ նրա՝ խորհրդարանում իրական ընդդիմություն գոյություն չունի, և առկա են միայն որոշ անհատներ, որոնք զբաղված են իրենց քաղաքական ապագան ապահովելու փորձերով՝ տարբեր ուժերի ներսում տեղ գտնելու նպատակով։
Այս հայտարարությունն, անկասկած, կարելի է համարել վիրավորական ընդդիմադիր դաշտի համար։ Սակայն էմոցիոնալ արձագանքներից զատ, այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել խոսքերի խորքային ենթատեքստին։ Սիմոնյանի հայտարարությունն ուղղված է նախ և առաջ խորհրդարանական ընդդիմության հիմնական դերակատարներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցությանը։ Եվ հենց այդ թիմն էլ առաջինը պետք է հետևություններ անի՝ ոչ միայն որպես գլխավոր ընդդիմադիր ուժ, այլև՝ որովհետև հենց իրենք են, որ իրենց վարքագծով հնարավորություն են տվել նման հայտարարություններ հնչեցնելու։
Քոչարյանի թիմի որոշ անդամներ կարծես թե դեռևս համոզված են, թե սուր ելույթներով, կոշտ հարցերով կամ երբեմն հնչող բոցաշունչ հայտարարություններով կարելի է ձևավորել իրական ընդդիմություն։ Սակայն գործող իշխանությունը, ինչպես տեսնում ենք Ալեն Սիմոնյանի խոսքերից, այդ ամենին լուրջ չի վերաբերվում։ Ավելին՝ նրանց քննադատում է ոչ թե կոշտության, այլ անորոշության և քաղաքական անգործության համար։
Նույն համատեքստում հետաքրքրական է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որն արվել է լրագրողների հետ զրույցում։ Նշելով Նեպալի և Ֆրանսիայի օրինակը՝ ՀՀ երրորդ նախագահը փորձում է վերահաստատել իր դիրքորոշումը՝ հստակ առաջարկելով խուսափել առճակատումից և գնալ քաղաքական փոփոխությունների քաղաքակիրթ ուղիով։ Սարգսյանը իմպիչմենտի օրակարգը վերաշեշտելով՝ փաստորեն ուղերձ է հղում ընդդիմությանը՝ չսպասել «հեղափոխության» 2026-ին, ինչպես երազում է գործող վարչակարգը, այլ գործել այսօր՝ սահմանադրական մեխանիզմների շրջանակում։
Սիմոնյանի հայտարարությունը հենց այս համատեքստում պետք է ընկալել որպես սթափեցնող ազդակ։ Եթե ընդդիմադիրները՝ հատկապես Քոչարյանի թիմը, դեռ ձգտում են հանրային աջակցություն ունենալ, եթե իրապես մտադիր են լինել փոփոխության շարժիչ ուժը, ապա ժամանակն է դուրս գալ միայն խոսակցական հարթությունից և անցնել իրական քաղաքական գործի։
Սերժ Սարգսյանի ուղերձը՝ որպես քաղաքական փորձառությամբ հարուստ պետական գործչի դիրքորոշում, պետք է ընկալվի ոչ թե անձնական հակակրանքների կամ մրցակցության պրիզմայով, այլ պետական մտածողության մակարդակով։ Քաղաքական հասունությունը կայանում է նաև նրանում, երբ հակառակ բևեռից հնչող ողջամիտ առաջարկն ընդունվում է հանուն պետականության շահերի։
Ցավոք, այսօր էլ քաղաքական որոշ շրջանակներում գերակշռում է անձնական ամբիցիան՝ խոչընդոտելով ընդդիմադիր միասնական օրակարգի ձևավորմանը։ Մինչդեռ անհրաժեշտ է գործել միասին՝ վկայելով, որ «ալեններին» ճիշտ հակառակն են՝ ոչ թե «չուչելներ», այլ կենսունակ քաղաքական ուժեր։
Կարծիքի լրագրող Անի Տերտերյան
2 weeks ago | [YT] | 51
View 31 replies
Kartsiq
Կախված հայտնաբերված եղբայրները նամակ էին գրել իրենց մորը
«Աբովյանում ենթադրյալ ինքնասպան եղած եղբայրները դեպքից առաջ նամակ էին գրել իրենց մորը․ «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։
Հայտնել էինք, որ երեկ Աբովյան քաղաքում սննդի կետում հայտնաբերվել էին 2 եղբայր՝ կախված վիճակում։
3 weeks ago | [YT] | 5
View 0 replies
Kartsiq
Երբ «փաբի գարեջուրն» անհասանելի էր, իսկ այսօր՝ Cartier և Chopard
Քանի որ շատերը հիշում են, դեռ մի քանի տարի առաջ իշխանության ներկայացուցիչներից շատերը պատմում էին, թե ինչքան համեստ կյանքով էին ապրում․ անգամ ընկերների հետ փաբ գնալու, գարեջուր գնելու փող չէին կարողանում միշտ գտնել։ Դա նրանց ներկայացվում էր որպես «հասարակ ժողովրդի» հետ նույնական լինելու խորհրդանիշ։
Այսօր, սակայն, պատկերն այլ է։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալեյանի ձեռքերին հանրային միջոցառումներին ու լուսանկարներում կարելի է տեսնել ոչ թե հասարակ աքսեսուարներ, այլ շքեղության ամենաբարձր մակարդակի զարդեր․ Cartier թևնոց և Chopard ադամանդյա մատանի։ Այդ զարդերի արժեքը հաշվվում է հազարավոր, երբեմն էլ տասնյակ հազարավոր դոլարներով։
Բնականաբար, հարց է ծագում․
Որտեղի՞ց են նման թանկարժեք զարդերի համար գումարները։
Արդյո՞ք նախարարի հայտարարագրված եկամուտները բավարար են նման գնումների համար։
Եվ արդյո՞ք ճիշտ է, որ հենց արդարադատության ոլորտի ղեկավարը ներկայանա այսպիսի ցուցադրական շքեղությամբ այն ժամանակ, երբ հասարակ քաղաքացին ապրում է կենցաղային դժվարությունների մեջ։
Այս իրավիճակը վաղուց արդեն հասարակության մոտ առաջացրել է անվստահություն․ մարդիկ տեսնում են տարբերությունը խոստացված համեստության և իրական շքեղ կյանքի միջև։ Եվ հենց այդ պատճառով էլ Cartier թևնոցն ու Chopard մատանին պարզապես զարդ չեն․ դրանք դարձել են խորհրդանիշ այն հարցերի, որոնք ամեն օր ավելանում են քաղաքացիների մտքում։
Ի վերջո, արդարադատության նախարարն առաջին հերթին պետք է վստահություն ներշնչի հասարակությանը, բայց երբ նրա ձեռքերին փայլում են այդպիսի թանկարժեք զարդեր, ավելի շատ հարցեր են ծագում, քան պատասխաններ:
Լրագրող Անի Տերտերյան
3 weeks ago | [YT] | 5
View 13 replies
Kartsiq
Գելափի հարցումները՝ Ռոբերտ Քոչարյանի «վստահության քարտ»-ի անկումը
Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի թիմը փորձել է ընդդիմադիր դաշտում սեփական դիրքերն ամրապնդել «գելափյան» հարցումների թվերի վրա հիմնվելով։ Քոչարյանի քաղաքական ուղեկիցները մշտապես շեշտում էին, թե իբր հենց այդ հարցումներում իրենք են առաջատարները, և հանրային աջակցությունը լիովին իրենց կողմն է։ Սակայն իրականությունն այսօր այլ բան է ցույց տալիս։
Վերջին հրապարակված Գելափի հարցման արդյունքներում առաջին անգամ ակնհայտ երևաց մի փաստ․ Սամվել Կարապետյանի նորաստեղծ քաղաքական ուժը ստացել է ավելի բարձր ցուցանիշ, քան հենց Քոչարյանը։ Սա ոչ միայն նսեմացնում է Քոչարյանի թիմի բազմամյա պնդումները, այլև բացահայտում է ընդդիմադիր դաշտում նոր կենտրոնացման միտում, որտեղ Քոչարյանի տեղը օր օրի նեղվում է։
Քոչարյանի թիմը հաճախ փորձել է ընդդիմադիր դաշտում իշխանություն հաստատել ոչ թե գաղափարներով կամ ծրագրերով, այլ կուլիսային պայքարներով։ Նրանք պառակտում են մտցրել ընդդիմադիր ուժերի մեջ, զրպարտել և թիրախավորել Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին՝ մտածելով, որ այդպես կարող են միակ «լեգիտիմ» ընդդիմադիր ուժը դառնալ։ Սակայն փաստերն այլ բան են ասում․ որքան շատ է Քոչարյանի թիմը զբաղվում ներքին ինտրիգներով, այնքան իրենց հանրային աջակցությունը նվազում է և մոտենում է զրոյին։
Այսօր Սամվել Կարապետյանի ուժի առաջացումը փաստում է, որ հասարակության մեծ մասը պատրաստ է աջակցել նոր դեմքերին ու նոր մոտեցումներին, իսկ Քոչարյանի «հին խաղի կանոնները» այլևս չեն աշխատում։ Եթե Քոչարյանի թիմը շարունակի նույն քաղաքականությունը՝ պառակտում, ներքին խարդավանքներ ու սեփական անցյալով պայմանավորված լռություն, ապա նրանք անխուսափելիորեն դուրս կմղվեն ընդդիմադիր դաշտից։
Ի վերջո, հասարակությունը այլևս չի հավատում ոչ թվերի մանիպուլյացիային, ոչ էլ հին քաղաքական գործիչների ինքնահաստատման փորձերին։ Ժամանակն է ընդունել, որ քաղաքական իրականությունը փոխվել է, իսկ ընդդիմադիր դաշտում տեղերը զբաղեցվում են ոչ թե դավադրություններով, այլ գաղափարներով ու հանրային վստահությամբ:
Կարծիքի լագրող Անի Տերտերյան
3 weeks ago | [YT] | 8
View 17 replies