Asekose TV


AsekoseTV

Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից...Փաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամ

Երևանին հստակ ասվել է, որ պետք է կատարի իր ընտրությունը, «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վլադիմիր Ջաբարովը։ Քաղաքական գործիչը կարծում է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի գոյատևման միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) շարունակական անդամակցությունը։ Նա նշել է, որ հայ գյուղացիների շրջանում արդեն իսկ դժգոհություն կա, որովհետև նրանք չեն կարողանում վաճառել իրենց ապրանքները ռուսական սահմանափակումների պատճառով։

«Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը», - նշեց նա։

2 hours ago | [YT] | 0

AsekoseTV

ՊԻՏԻՄԻՆՈՒՏԿԱ։ Ստամոքսի ՀԱՄՐ խոց։ Հայկ Մանասյան

9 hours ago | [YT] | 0

AsekoseTV

ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելել են «Փարավոն»

«Պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ»,-հայտնում են գերատեսչությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը հոդվածի հատկանիշներով։

2 days ago | [YT] | 0

AsekoseTV

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարեծել, որում ասված է. «Տվյալներ են ձեռք բերվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք»,- նշված է հաղորդագրության մեջ:

2 days ago | [YT] | 0

AsekoseTV

Շուրջ 30 ոստիկանական ավտոմեքենաներ սլացել են Երևանի Պապ թագավորի (Ամիրյան) փողոցով․ «Սպուտնիկ Արմենիա»-ն է գրում ու նշում, որ  փորձել է ՆԳՆ–ից ճշտել, թե ինչ է կատարվում։ Գերատեսչությունից հայտնել են, որ ուժեղացված ծառայություն են իրականացնում, եթե հրապարակման ենթակա դեպք լինի, կտեղեկացնեն։

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովան՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների մասին
Հայաստանին Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են կապում ընդհանուր պատմության, համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման շնորհիվ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում:

Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրա, ինչ ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխներթափանցումը, ահա այդ իրական կապերը:
Զախարովան նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին բարդ ժամանակահատվածներում, մասնավորապես՝ արյունալի պատերազմների ընթացքում: Նա նաև նշել է երկրների փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում։

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

Օդանավակայանում լարված իրավիճակ է ստեղծվել․ միջադեպ՝ օտարերկրացու մասնակցությամբ

1 week ago | [YT] | 0

AsekoseTV

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

3 weeks ago | [YT] | 0

AsekoseTV

Դիտում ենք 11։11-ին
Գրում են` ամուսինս դավաճանել է, քանի որ ավել քաշ ունեմ. Գայանե Հովհաննիսյանի անկեղծ զրույցը

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը սննդաբան, բլոգեր, իրավաբան Գայանե Հովհաննիսյանն է։

3 weeks ago | [YT] | 0

AsekoseTV

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Աջափնյակ վարչական շրջան, Շիրազի 28 շենքի մուտքում առկա է ջրի ուժեղ արտահոսք։ Ըստ բնակիչների՝ մագիստրալ ջրատարը վնասվել է, բնակիչներն ստիպված են եղել այն գիպսակարդոնով փակել, որ չերևա, մինչդեռ ջուրը շարունակում է հոսել և խարխլել բազմաբնակարան շենքի հիմքը։
Իրավիճակի մասին բնակիչները տեղեկացրել են համատիրությանը, որը ոչինչ չի անում, ուստի ահազանգս ի գիտություն թող ընդունեն պատկան մարմինները»։

3 weeks ago | [YT] | 0