ReOpen Media֊ն հեռարձակման հարթակ է, որի նպատակն է՝ ստեղծել յուրահատուկ, բարձրորակ բովանդակություն, որ կարտացոլի Հայաստանի մշակույթը, պատմությունը և ժամանակակից իրականությունները։ Այն ներգրավում է Հայաստանցիներին և սփյուռքահայությանը՝ աշխարհում հայկական ձայնն ուժեղացնելու, ավելի իրազեկ, ներգրավված և ներառող հասարակության ձգտելու համար։
Հարթակի հիմքում ժամանակակից, վստահելի և տարբերվող բովանդակություն մատուցելու հանձնառությունը, բազմազան ձայներ ընգծելու և խթանելու պատրաստակամությունն ու հայությանը միավորելու միտումն են։
Հարթակի գործունեության հիմքում են ազնվությունը, անկողմնակալությունը, ճշմարտությանը նվիրվածությունը, ներառականությունը, հզորացումը, թափանցիկությունը և անկախությունը։
ReOpen-ն իր լսարանի յուրաքանչյուր անհատինն է։ Յուրաքանչյուրինը՝ դիտելու, կարդալու, մեկնաբանելու, քննադատելու, օգտվելու, աջակցելու և ունենալու։ Ոչ ոք չի կարող կառավարել մեդիան, որը բոլորինն է։
ReOpen Media
🔹 Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- հայտնել են Քննչական կոմիտեից:
📌 Հիշեցնենք, որ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։
1 month ago | [YT] | 324
View 27 replies
ReOpen Media
🔹ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն
Կողմ է քվեարկել 62, դեմ՝ 27, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
1 month ago | [YT] | 35
View 1 reply
ReOpen Media
🇺🇳 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգիչ գնահատական է տվել Լատինական Ամերիկայի տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ուժային գործողություններին
Նա հայտարարել է, որ ծովային տարածքներում թմրավաճառների դեմ ուղղված ԱՄՆ-ի հարվածները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին։
🗣 ՄԱԿ-ի ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Կարիբյան ավազանում տիրող իրավիճակի վրա՝ կոչ անելով խուսափել առճակատումներից:
Ըստ Գուտերեշի՝ նման կոնֆրոնտացիոն իրավիճակների զարգացումը կարող է հանգեցնել շատ ավելի դրամատիկ և ծանր հետևանքների, քան ներկայումս իրականացվող հարվածներն են։
📌 Գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը նպատակ ունի կանխելու իրավիճակի հետագա սրումը և գործընթացները վերադարձնելու միջազգային իրավական դաշտ։
1 month ago | [YT] | 22
View 0 replies
ReOpen Media
🔹 ՀՀ կառավարության տիրապետության ներքո «Քի Ուեսթի» փաստաթուղթ չկա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում
📌 «Ես շատ երկար մտածել եմ, թե ինչու չկա․ իմ պատասխանը մեկն է՝ դա բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դավադրություն է եղել։ Դա է պատճառը, որ էդ համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»,- նշել է ՀՀ վարչապետը։
1 month ago | [YT] | 181
View 24 replies
ReOpen Media
🔹 ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից՝ առաջին հայցով պահանջել է 31 անշարժ գույք:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Երկրորդ հայցով նոր պահանջ է առաջ քաշվել՝ Բեգլարյանից պահանջելով ևս 8 անշարժ գույք, 636 միլիոն դրամ, ինչպես նաև՝ 1 իրավաբանական անձում մասնակցություն։
1 month ago | [YT] | 449
View 32 replies
ReOpen Media
🗣 Օգոստոսից ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ից Ուկրաինայի համար 4 միլիարդ եվրոյի զինուժ է ձեռք բերել
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտտեն։
Նրա խոսքով՝ հիմնականում խոսքը ՀՕՊ համակարգերի համար նախատեսված զինամթերքի մասին է։
1 month ago | [YT] | 30
View 1 reply
ReOpen Media
🇷🇺 Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նախ և առաջ հերքել է մամուլում և քաղաքական շրջանակներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր Վլադիմիր Պուտինը մերժել է Միացյալ Նահանգների կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլին և Ուկրաինայի հարցով ընթացող բանակցային գործընթացի նրբություններին։ Պեսկովն ընդգծել է, որ նման ձևակերպումը սխալ է և չի արտացոլում իրականությունը։
Խոսելով բանակցային մարտավարության մասին՝ նա ներկայացրել է ռուսական կողմի մոտեցումը, ըստ որի՝ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ պետք է ընթանան առավելագույն զսպվածության պայմաններում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` (reopen.media/hy-am/articles/peskov-putin-chi-merzh…)
1 month ago | [YT] | 6
View 0 replies
ReOpen Media
🇦🇲🇹🇷 Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը:
Այս մասին գրում են ադրբեջանական աղբյուրները՝ հցում անելով Bloomberg-ի աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ նման քայլը կարող է լրջագույն աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում։
Մասնավորապես, նշվում է, որ սահմանի բացումը պատմական իրադարձություն կլինի, քանի որ այն վերջ կդնի «Սառը պատերազմի» դարաշրջանից Եվրոպայում մնացած վերջին փակ սահմանի գոյությանը։ Բացի այդ, այս գործընթացը էական նախադրյալներ կստեղծի Հարավային Կովկասում առևտրային կապերի վերականգնման և ակտիվացման համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` (reopen.media/hy-am/articles/turkey-considers-openi…)
1 month ago | [YT] | 55
View 5 replies
ReOpen Media
🔹 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2026 թվականի պետական բյուջեի վերանայված նախագիծը՝ հայտարարելով եկամուտների և ծախսերի կրճատման մասին:
Ըստ նոր նախագծի՝ ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ, որից 704 միլիարդը՝ կապիտալ, իսկ եկամուտները կանխատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամի չափով։ Նախարարի խոսքով՝ այս վերանայումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ։
Վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելացվել է 157.3 միլիոն դրամով։ Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը նշել է նաև պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավման մասին. այն նվազել է՝ հասնելով 52.9 տոկոսի։
Վերանայված նախագիծը ներառում է նաև պատգամավորների կողմից ներկայացված շուրջ 30 առաջարկներից մի քանիսը։
1 month ago | [YT] | 22
View 4 replies
ReOpen Media
🔹 Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը։
Մայր Աթոռ
1 month ago | [YT] | 29
View 9 replies
Load more