🇦🇲🎭 Հայկական կուլտուրա , մշակույթ, պատմություն , կինո, երաժշտություն և քաղաքականություն 🕊🇦🇲


Шансонье исполнитель ведущий ваших вечеринок корпоративных мероприятий.
🔥🇷🇺 Россия , г.Ростов на Дону 🇷🇺🔥



t.me/Sargerik
t.me/esarg
t.me/Erikshanson


Erik Sargsyan

🇦🇲 🤷‍♂️ Հասկացողաց..👇 կարդացեք`

😈 Նիկոլը պատահական երևույթ չէ, նա հետևանք է մի հասարակության, որը տարրականորեն հոգնել է պատասխանատվությունից։ Նիկոլը պարտության հոգեբանության նյութականացումն է։ Նրա կերպարը ծնվել է այն ներքին բարդույթից, որով ժողովուրդը չի համարձակվում սիրել ուժեղին, չի վստահում խելացիին և վատաբանում է գեղեցիկին։

🟤Այդ հասարակությունը հոգեբանորեն ընտրում է իր նմանին՝ ոչ թե իր իդեալին։ Եվ այդ ընտրությունը հոգեբանական ինքնապաշտպանական ռեակցիա է։
Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով թուլությունն է արդարացնում, քան մեկին, ով պահանջում է վերելք։

🟤Նիկոլի երևույթը հնարավոր դարձավ ոչ թե նրա քաղաքական հմայքի, այլ հասարակության ինքնաճանաչման ճգնաժամի պատճառով։ Այս երևույթը հստակ նկարագրված է սոցիոլոգիական մոդելներում՝ որպես մասսայական ինքնության փլուզում։

🟤Ամբոխը չունի հիշողություն, նա ապրում է միայն պահին։ Նրա վարքը կառավարում են ոչ թե արժեքները, այլ հույզերը։ Նրա առաջնորդը դառնում է ոչ թե լավագույնը, այլ՝ ամենահասկանալի անարժեքը։ Ահա թե ինչու Նիկոլը դառնում է հոգեբանական «հարմարություն»՝ միջակության և տկարության սիմվոլ։

🟤Ամբոխը ատում է ուժեղին, քանի որ ուժեղը նրան հիշեցնում է իր թուլությունը։ Ատում է խելացին, քանի որ խելացին նրան ստիպում է մտածել։ Ատում է գեղեցիկին, քանի որ գեղեցկությունը պահանջում է ներդաշնակություն, իսկ ինքը ապրում է ներքին քաոսում։ Ահա թե ինչու Նիկոլը սիրելի է․ նա չի խանգարում այդ քաոսին, այլ հարմարվում է նրան՝ ինչպես խավարին սովորած աչքը։

🟤Նիկոլը դարձավ հոգեբանական արդարացում միջակության համար, և այս տեսանկյունից՝ նաև հոգևոր դեգրադացիայի սիմպտոմ։

🟤Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը պետք է դիտարկել ոչ թե որպես անհատական պատմություն, այլ որպես հավաքական ենթագիտակցության մերկացում։
Նա պատճառ չէ, այլ հետևանք։
Նա հիվանդության ախտանիշ է, ոչ թե դրա պատճառը։

🟤Եվ մինչ հայ հասարակությունը չհասկանա, որ սեփական փրկությունը սկսվում է ինքնաճանաչումից և ոչ թե կեղծ «հեղափոխություններից», Նիկոլի կերպարը կրկին ու կրկին կվերածնվի՝ այլ անունով, այլ դեմքով, բայց նույն արմատով։

❗️ Էսքան բան։

#Հայ_հասարակություն #Հայիմիտք #նիկոլ_փաշինյան #թուրք_նիկոլ #մտքեր #Rusarmnew #armenia #հայեր #eriksargsyan #sparapet #Shanson_tv

14 hours ago (edited) | [YT] | 10

Erik Sargsyan

🤣 Իր տարածքով թույլատրել է ` որպեսզի ցորեն մտնի Հայաստան.
_Ինչպիսի հոգատարություն 🤷‍♂️

#Ալիև #Թուրք_Նիկոլ #լուրեր #Թուրքեր #Հայիմիտք #Rusarmnew #ժողովուրդ #Пропаганда #Ադրբեջան #Հայաստան

23 hours ago | [YT] | 33

Erik Sargsyan

🎗🕊🙏🇦🇲 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«ՄԵՐ ՈՒԽՏԸ»

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սեվ խավարով, մութ ամպով:

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սար ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ:

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար—
Երկրից երկիր ցիրուցան,

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր`
Դեպի լույսը մեր ուխտի:

#Հովհաննես_Թումանյան #Հայիմիտք #Էրիկսարգսյան #Rusarmnew #Armenia #Արցախ #Հայաստան #ՀԱՅՔ #Սյունիք

1 day ago | [YT] | 136

Erik Sargsyan

🙏🕊❤️ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը Անիում

#Թումանյան #Իսահակյան #Անի #Rusarmnew #Հայիմիտք #Հայք


📷 1901 թվականին Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Թումանյանը միասին ուղևորվել են Անի: Հովհաննես Կոստանյանն անմահացրել է երկու մեծերին` Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ և ձախ կողմում կանգնած:
Երբ Թումանյանը, Իսահակյանն ու Կոստանյանը մոտեցել են Անիի պարիսպներին, մթության մեջ հրազենի կրակոց է հնչել։ Պարզվել է` վանատան պահապանը մթության մեջ կարծել է, թե ավազակներ են:
Իսահակյանն այս մասին իր հուշերում նշել է.
-Մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե` ինչ պիտի լիներ մեր վիճակը…
-Տո՛, – ասաց Օհաննեսը ծառային` բերդանկա հրացանը տեսնելով,
– Մի գյուլլով երեք բանաստեղծի պիտի սպանեի՞ր:
-Լավ պրծաք, ըսել է` ձեր վերջը չէր եկեր,
– Ամենայն անտարբերությամբ պատասխանում էծառան…

5 days ago | [YT] | 293

Erik Sargsyan

🌍 🇦🇲 Հայկական լեռնաշխարհը տիեզերքից 🌌

#Հայաստան #Տիեզերք #Космос #Армения #КАВКАЗ #АРМЯНЕ #Հայք #География #Rusarmnew #Hayastan

1 week ago (edited) | [YT] | 107