The Armenian Echo

«Հայկական արձագանք»
Հանրապետական ու միջազգային կարևոր լուրերի վստահելի ինֆորմացիոն աղբյուր


The Armenian Echo

Գնունի շուկայի կրպակների մեծ մասը քանդվեց

16 hours ago | [YT] | 69

The Armenian Echo

Ստրասբուրգյան սուր կրքեր ՀՀ վարչապետի ու բրիտանացի պահպանողական պատգամավորի միջև և հայկական հետքը

ԵԽԽՎ-ում բրիտանացի պահպանողական պատգամավոր Սըր Էդվարդ Լեյի սադրիչ հարցից ու վարչապետի պատասխանից հետո հարցադրման ձևն ու դրա մեջ օգտագործած բառապաշարը տպավորություն էին թողնում, որ պատգամավորը մեծ հավանականությամբ ադրբեջանական լոբբիստ է։ Հատկապես, երբ նրա սադրիչ հարցը հաջորդել էր ՄԱԿ-ի ԳԽ-ում Ադրբեջանի նախագահի նույնատիպ սադրանքին, երբ բառացիորեն օրեր առաջ Բաքվի բռնապետն էր իր հերթին Նյու-Յորքում փորձել Թրամփի երթուղին "մտցնել Զանգեզուրյան միջանցքի" մեջ․․․ Այնպես որ՝ երկու նույնական սադրանքների միջև ասոցիացիաներն ու հետևությունները ինչ-որ տեղ տրամաբանություն ունեին, բայց ոչ փաստական հիմք․․․

Բայց պարզվում է՝ առաջին տպավորությունների հարցում շտապել եմ ու վրիպել․․․ Սըր Էդվարդ Լեյը ամենևին ադրբեջանական լոբբիստ չէ․․․ Ու այս հետաքննությունն արեցի նաև նրա հանդեպ ու իմ հոգու առջև կատարված մեղքը քավելու համար․․․

Փորձեցի համացանցում տեղեկություններ գտնել բրիտանացի պատգամավորի՝ Sir Edward Julian Egerton Leigh / Սըր Էդվարդ Ջուլիան Էգերտոն Լեյի մասին, ավելի ստույգ՝ ստուգել, թե արդյո՞ք նա որևէ ձևով կապված է ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին /որոնց՝ Լոնդոնում մեր համեմատությամբ աննախադեպ ակտիվ լոբբիստական գործունեությանը ու մեթոդներին վաղուցվանից եմ ծանոթ/, մինչ այժմ նա ի՞նչ հայտարարություններ է արել Ադրբեջանի օգտին կամ մեր դեմ․․․

Շատ ուշագրավ բաներ պարզվեցին․ պարզվեց՝ նա ժամանակին՝ 2011թ․ ստորագրել է "Ադրբեջանի անհամապատասխանությունը իր պարտավորություններին" գրավոր հայտարարության տակ, որի տակ առկա են ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների ստորագրությունը՝ Դավիթ Հարությունյան, Նաիրա Զոհրաբյան, Արմեն Ռուստամյան, Զարուհի Փոստանջյան, Գագիկ Բաղդասարյան, Հերմինե Նաղդալյան, այլ նաև այլ օտարեկրացի պատգամավորների, այդ թվում Էդվարդ Լեյի ստորագրությունը․ ակնհայտ է, որ այդ գրավոր հայտարարությունը հեղինակել են հայ պատգամավորներն ու դրանց տակ ստորագրել են իրենց անդամակցած խմբակցություններում կամ հանձնաժողովներում իրենց մոտ կամ հայամետ դիրքորոշմամբ այլազգի պատգամավորներ, որոնցից շատերին ինքս էլ ճանաչել եմ խորհրդարանական այլ վեհաժողովներից, որոնց ես եմ անդամակցել։

Ավելին, բրիտանացի պահպանողական պատգամավորը նույնիսկ արձագանքել է Երուսաղեմում հայկական
թաղամասում քրիստոնյաների վրա հարձակումներն ու դատապարտել է դրանք։ Այսինքն՝ առաջին տպավորություններս, թե բրիտանացի պատգամավորը կաշառված պրոադրբեջանական լոբբիստ է, որպիսի շատերը կային ԵԽԽՎ-ում կամ այլ հեղինակավոր վեհաժողովներում, ու դա ապացուցվել է բազում սկանդալներով ու անգամ դատավարություններով, հերքվում են․․․

Բայց մի շտապեք․ ավելի հետաքրքիր փաստեր են բացահայտվում․․․

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատվիրակ Սըր Էդվարդ Ջուլիան Էգերտոն Լեյը ԵԽԽՎ-ում բավական հնաբնակներից է և 2010 թվականից ի վեր 2 շրջան (2010-15 և 2017-23) որպես բրիտանական պատվիրակության հիմնական անդամ (2023-ից ի վեր արդեն փոխարինող է) իր երկիրը ներկայացրել է ԵԽԽՎ-ում՝ հիմնականում ընդգրկված լինելով աուդիտի, միգրացիայի, խտրականության, էթիկայի, ՄԻԵԴ վճիռների կատարման հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում, և վերջապես՝ իրավական հարցերի հանձնաժողովում։

Վերոնշյալ ժամանակաշրջաններում նրա ճանապարհները կարող էին հատվել ՀՀ տարբեր գումարման խորհրդարանների մեր՝ հայկական պատվիրակություններից շատերի հետ կա՛մ նույն հանձնաժողովին, կա՛մ նույն խմբակցությանը անդամակցության փաստով։ Օրինակ, 2020-15թթ․ նա և ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը անդամակցել են նույն խմբակցությանը՝ "Եվրոպական դեմոկրատների խումբ" (European Democrat Group-EDG)-ին, կամ այժմ էլ նա և "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն են անդամակցում նույն խմբակցությանը՝ "Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և աֆիլացվածներ" (European Conservatives, Patriots & Affiliates)։

Սակայն նրա ԵԽԽՎ-ական գործունեությունը 2019-21թթ խաչաձևել է նաև"Լուսավոր Հայաստան" կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Մասնավորապես՝ այդ տարիներին Էդմոն Մարուքյանը եղել է ԵԽԽՎ Իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին փոխնախագահը (27/01/2020-ից մինչև 26/09/2021), իսկ Սըր Էդվարդ Լեյը եղել է նույն հանձնաժողովի լիակատար անդամը (24/11/2017-ից մինչև 22/01/2023-ը)։ Այիսինքն՝ նրանք առնվազն 2 տարի միասին աշխատել են նույն հանձնաժողովում, տարեկան մի քանի անգամ առնվազն հանդիպել թե՛ լիագումար նիստերին, թե՛ հանձնաժողովի նիստերին։

Անկեղծ ասած՝ Էդմոն Մարուքյանի ու Էդվարդ Լեյի աշխատանքային առնչություններին չէի անդրադառնա ու առաջին հերթին կմտածեի, որ գերազանցապես այլ (աուդիտ, իրավական, էթիկա, իրավական), բայց ոչ մեր տարածաշրջանի հարցերի վրա կենտրոնացած բրիտանացի խորհրդարանականին "Զանգեզուրի միջանցքի" մասին հարցը նրան խնդրել են տալ նախկին իշխանություններին ներկայացրած ու նրան ճանաչած պատգամավորները, օրինակ՝ Դավիթ Հարությունյանը կամ Արմեն Գևորգյանը․․․

Անգամ բոլորին տեսանելի էր, որ բրիտանացի պատգամավորը բույն հարցի առարկային ու նյութին նորմալ չի էլ տիրապետում, իսկ "միջանցքի" անունն էլ գրել է թղթի կտորի վրա, որ չմոռանա ու ճիշտ արտաբերի այն, իսկ ՀՀ վարչապետից խնդրածն էլ այն էր, թե անուղղակի ընդունելով, որ Ադրբեջանին "Զանգեզուրի" միջանցք է տվել, այնտեղ՝ բոլորի ներկայությամբ ապացուցի ու հիմնավորի, որ դա, որպես արդեն կատարված ու հաստատված փաստ, Հայաստանի շահերից բխում է այնքան, որքան բխում է Ադրբեջանի շահերից։

Նրանք ովքեր մասնագետ են հարց տալու "ֆրեյմինգից", կհաստատեն, որ հարցը տրվել է այնպես, որ պատասխանողն աներկբա ընդունի, որ փաստը՝ "միջանցք տված լինելը" հաստատում է, և ուղղակի արդարանա, որ այդ միջանցքը բխում է նաև Հայաստանի շահերից, այդպիսով հաստատելով, որ միջանցք տվել է։ Այսինքն՝ մի կրակոցով երկու նապաստակ է խփվում՝ միջանցքը տրվել է և այն բխում է նաև Հայաստանի շահերից․․․ Հանուն արդարության, անսպասելի էր Փաշինյանի բնազդով ճիշտ կողմնորոշումը՝ նա չընդունեց հարցի առաջին հատվածում թաքնված ֆրեյմինգ-ծուղակը՝ չընդունեց միջանցք տալու փաստը ու չսկսեց արդարանալ կամ հիմնավորել, թե դա ինչպես է բխում Հայաստանի շահերից։ Ինչպես և խորհուրդ է տրվում նման դեպքերում՝ կտրուկ մերժում ես հարցի ֆրեյմինգը, ինչև և արեց, ավելին ու միգուցե մի փոքր ավելի ագրեսիվ, քան պետք էր /ինչ իմանար, որ դիմացը պոտենցիալ դաշնակից կարող է լինել/, դատապարտեց ու հարց ուղղեց՝ "Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ։ Նման բան ոչ մի փաստաթղթում չկա, չի եղել և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում"․․․

Իսկ սա առանցքային հարց է․ որտեղից բրիտանացի պատգամավորին մի հարց, որի գիտակը չէ ու հարց տալու ձևն անգամ մատնում էր դա․․․․

Ես, իհարկե, փաստ չունեմ պնդելու, որ ակնհայտորեն նման հարցերով երբևէ չզբաղված բրիտանացի պատգամավորին հարց ուղղելու խնդրանքը կամ պասը տրվել է Էդմոն Մարուքյանը։

Բայց զարմանալի էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Էդվարդ Լեյի սուր հարցուպատասխանին բավական սուր և արագ արձագանքեց հենց Էդմոն Մարուքյանն իր թիմակիցներով․ ըստ որում՝ արձագանքեց ոչ թե արտաքին քաղաքականության հարցերում ավելի հմուտ Էդմոն Մարուքյանը, այլ շատավելի քիչ հմուտ ու առավելապես քաղաքային խնդիրներով հմուտ Դավիթ Խաժակյանը։ Իսկ Էդմոն Մարուքյանը հապշտապ՝ 8 րոպեի տարբերութամբ տարածեց նրա ֆեյսբուքյան գրառումը․․․ Ի դեպ, այդ գրառումը Խաժակյանի պատին տեղադրվել է 16։22-ին, Մարուքյանն այն իր էջում տարածել է 16։30-ին․․․

Տարօրինակ էր նաև Դավիթ Խաժակյան-Էդմոն Մարուքյան համատեղ արձագանքի բովանդակությունը․ մոտավորապես՝ "էդ խեղճ մարդ ի՞նչ կապ ունի, նա ոչ մի տերմին չի հորինել, որ նրա վրա մուննաթ եք գալիս, դուք հարցին պատասխանեք, ինչո՞ւ եք շրջանցում հարցը, պատգամավորն ընդամենն ասում է, որ "Զանգեզուրի միջանցքի" ստեղծումը բխում է Ադրբեջանի շահերից ու խնդրում է հիմնավորել, որ դա բխում է նաև Հայաստանի շահերից"․․․․

Ինձ համար ակնհայտ է, որ Ստրասբուրգյան հարցը պատվիրատու ունի․ ով էլ լինի նա, ուղղակի անթույլատրելի է, որ երբեմնի հակադարբեջանական բրիտանացի պատգամավորին դեմ են հանում Հայաստանին․․․ Վստահ եմ, որ բրիտանացի պատգամավորը լավագույն զգացողությունները չի ապրել վարչապետի սուր, անգամ իրեն մեղադրող պատասխանից․․․

Բայց արժե՞ր կորցնել Հայաստանի պոտենցիալ բարեկամներից մեկին՝ նրան խնդրելով տալ այնպիսի հարց, որի պատասխանը բերելու էր իր և Հայաստանի բախմանը․․․

Դեժավյու ապրեցի Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանի տված անպատեհ ու զազրելի հարցուպատասխանից․․․ Այն ժամանակ բոլորը դատափետում էին, անգամ սպառնում այրել խարույկի վրա, իսկ հիմա կարծեք թե նորմալ է բրիտանացի պատգամավորին չերեզով հանել Հայաստանի դեմ․․․

Մի՜ արեք․․․
Styopa Safaryan Fb

1 day ago | [YT] | 156

The Armenian Echo

Աբգար, իմ հրաշք տղա, հրապարակային եմ ասում, որ բոլորը կարդան, հանուն քեզ, հանուն բոլոր նահատակ տղերքի ամեն ինչ արել եմ ու անելու եմ, որ պատգամդ կատարեմ, որ այլեւս երբեք 18 տարեկանները, 19, 20 եւ բոլոր տարեկանները չզոհվեն մարտի դաշտում, որ մեր երկիրը լինի առողջ հասարակություն ունեցող առողջ երկիր։
Իսկ դու ու քո ընկերները Երկնքից հսկեք ու հետեւեք մեզ ու միշտ օգնեք մեզ։
ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյան

1 day ago | [YT] | 523

The Armenian Echo

‼🇦🇲Ադրբեջանի բանակն այլեւս չի մասնակցում Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմում, ինչն էլ ամրագրվեց օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններով, եւ դա փաստ է։ Որովհետեւ Հայաստանի, Եվրամիության եւ Ամերիկայի համատեղ ջանքերով այդ մասնակցության գինը դարձավ նրա համար անհաղթահարելի, պատժամիջոցների տեսակետից էլ՝ սպառնալի։

Ինչպես եւ այլեւս փաստ է, որ Ալիեւը չի դադարեցնում դիսկուրսիվ-նառատիվային ճնշումը Հայաստանի վրա։ Իսկ դա եւս՝ հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ է։ Որո՞նք են այդ այդ ուղղությունները, թվարկենք․

- Ալիեւի եւ իր "խոսացող գլուխների" կողմից շրջանառվող ա․կ․ "զանգեզուրի միջանցք" զառանցանքը, որի ենթատեքստն է, որ "մենք մինչեւ վերջին մեր ուզածը դեռ կքերենք";
- Հայաստանի "սահմանադրության պրոբլեմը", որի "պատճառով", իբր, Ադրբեջանը "դեռ" չի ստորագրում Խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ՝ "մինչեւ խնդիրը չլուծվի"։

Երկու ուղղություններն էլ գնալով դժվարամարս են դառնում Արեւմուտքի համար, իսկ Հայաստանում սա արդեն ուղղակի ալերգիա է առաջացնում։ Եվ վարչապետ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթուն սրան հատուկ "բաժնով" անդրադառնալը լիովին արդարացված է։
Սակայն, մյուս կողմից, սա խնդրի մասին բարձրաձայնումն է, բայց ոչ ամբողջ խնդիրը։
Խնդիրն այն է, որ այս ուղղություններով Հայաստանի վրա դիսկուրսիվ-նառատիվային ճնշումը ԼԻՈՎԻՆ համընկնում է Մոսկվայի՝ առնվազն կարճաժամկետ նպատակների հետ․
- Հայաստանի ներսում վարկաբեկել "օգոստոսի 8-ը";
- Հայաստան արտահանել քաոս, ինչն անհրաժեշտ է 2026-ի հունիսի ընտրություններին ընդառաջ, ոգեշնչելով իր հինգերորդ շարասյան եւ վեցերորդ պալատի թերմաշներին;
- հարամել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, ներկայացնելով որպես "Ադրբեջանի պահանջների կատարում", "դավաճանություն" եւ փորձել "հայրենասիրական" տեռորի "հիմքեր" ձեւավորել։

Եվ ուրեմն, ուրվագծվում է մտահղացումը․ Ալիեւը պաս է տալիս, Պուտինը գոլ է խփում, Հայաստանը "շարքից դուրս է գալիս", ԱՄՆ-ի համար դառնում "անհեռանկարային", ստեղծվում են նախադրյալներ սեղանը շուռ տալու եւ նոր դասավորություն բերելու տարածաշրջան՝ առանց Հայաստանի։ Այս այլանդակ մտահղացումը ջարդելուն ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցադրումները, կրկնեմ, արդարացված են, եւ զգալի չափող "լյուստրացիայի" չափաբաժին է պարունակում։ Բայց դա դեռ բավարար չէ եւ չի՛ կարող լինել։
Անհրաժեշտ է հետեւողականություն՝ Ադրբեջանի վրա Արեւմուտքի ճնշումները կոնսոլիդացնելու ուղղությամբ, այդ թվում՝ Թուրքիայի ազդեցության միջոցով։
Եվ ամենակարեւորը, այս ամենը համոզիչ է, երբ Մոսկվան մռթին ստանա Հայաստանում, հատկապես՝ Սյունիքում։

1․ Ռուս զինվորները պետք է դուրս բերվեն Սյունիքի մարզից, արագ, վերջակետ։
2․ Իրանական կողմին պետք է ուղիղ տեքստով տեղեկացնել, որ ռուսներին մաքրելու համար Հայաստանի՝ "սեպը սեպով են հանում" եղանակին ՌԴ-ի հետ սինխրոն ընդդիմանալն (ցանկացած վերբալ փաթեթավորմամբ, այդ թվում՝ "մտահոգվելով" կամ "դեռ անհասկանալի է" թեմաներով բառավարժանք-էկզերսիսներով) այլ կերպ չի ընկալվի Հայաստանում, քան գործակցություն Հայաստանի թշնամու հետ։ Այն է․ ուզում եք օգնել՝ մի խանգարեք, մեզ խելք մի սովորեցրեք։
3․ ԶՄՄԿ-ից պատժամիջոցների տակ գտնվող ռուսներին հանեք ուղղակի, հիմնվելով պատժամիջոցների փաստի վրա։ Արագ սկսեք աշխատել ամերիկյան արդյունահանող կորպորացիաների հետ, առնվազն երկրա-հետախուզական փուլի մեկնարկը գարնանը կարելի կլինի կազմակերպել (Ղազախստանը մեզանից առաջ է անցել)
4․ Խզեք կոնցեսիան ՌԺԴ-ի հետ վերջապես, գրողը տանի։
Այսքան իրականություն որ դառնա՝ Ալիեւ եմ ասել, որ մեկ էլ "զանգյազուր քարիդոր" բառակապակցությունը կասի կամ Սահմանադրության "Ս" տառը։

Հ․Գ․ Լավ է լինելու։

4 days ago | [YT] | 527

The Armenian Echo

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։

5 days ago | [YT] | 431

The Armenian Echo

Մեկ ամիս և երկու շաբաթ է հայտարարվել է խաղաղության մասին: Համարու՞մ եք այն իրական:

6 days ago | [YT] | 81

The Armenian Echo

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ կապված 2007 թվականի իր ընտրարշավի՝ Լիբիայի կողմից ֆինանսավորման հետ։ Այս մասին տեղեկացնում է BFMTV-ն։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավճիռը իրականացվելու է կալանավորման հետաձգմամբ՝ Սարկոզիին բողոքարկման ժամանակ տալու համար։

6 days ago | [YT] | 35

The Armenian Echo

✅Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Ձերդ գերազանցություններ,

Պատվարժան հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

Մեր Ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլև մեր որդեգրած արժեքների՝ ազատության, տոկունության, խաղաղության և ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում:

Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը: Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին, խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում և որին արժանի են:

Ուրախ ենք, որ այս կարևոր օրը նշում ենք Մադրիդում, մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը և բարեկամությունը: Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր ձգտումների վրա, շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը՝ որպես գործընկեր թե՛ Եվրոպական միության շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս և ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածության ու աշխատանքի շնորհիվ մեր երկու ժողովուրդների միջև ստեղծվել է կենդանի կամուրջ:

Թող այս օրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի և Իսպանիայի կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության, խաղաղության ու բարեկեցության:

Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը:

Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

6 days ago | [YT] | 204

The Armenian Echo

Հայաստանում վերջին յոթ տարում միջին կենսաթոշակը աճել է ընդամենը 8 800 դրամով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` պարենային ապրանքների գնաճը կազմում է 7,4 %։ Փաստորեն, այս գնաճի պայմաններում թոշակի բարձրացումը որևէ ազդեցություն չի ունենում թոշակառուների վրա։ Նախկինների ժամանակ վատ էր, հասկացանք։ Երևի կասեն գումար չկա բյուջեում։ Այդ հարցը լուծվում է 7 տարի տրված խոստումը կատարելով. ըստ իշխանության` մոտ 30 մլրդ դոլարի թալանը վերադարձնելով ժողովրդին։ Դա կբավարարի նոր աշխատատեղերի, թոշակների և նպաստների բարձրացնան և շատ այլ ազգանվեր գործերի
համար։
Հ. Գ Անհրաժեշտ է նաև հանրայնացնել Հայաստանում գործող հիմնադրամների ելքերը և մուտքերը` կոռուպցիոն սխեմաներից զերծ մնալու համար։

6 days ago | [YT] | 104

The Armenian Echo

🇦🇲🇦🇿🇺🇸 ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին:

🗣 Ռուբիոն հայտնել է՝ բարգավաճման հասնելու համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ պաշտպանական ծախսերը ավելացնելու միջոցով կանխարգելումը ուժեղացնելու, ինչպես նաև դիվանագիտական ներգրավվածության շարունակության կարևորությունը՝ Ռուսաստանը–Ուկրաինա պատերազմի ավարտին հասնելու նպատակով:

‼️ Ռուբիոն նաև ընդգծել է ԱՄՆ նախագահի ձեռքբերումները ուղղորդելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի երկարաժամկետ խաղաղության ճանապարհ:

#լուրեր #հայկական արձագանք #news

1 week ago | [YT] | 58