Մերձավանի uպանությունների դեպքով 2-րդ անձն է ձերբակալվել. ՆԳՆ խոսնակ
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այսօր նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվել է խուզարկություն։
Խուզարկության վայրում եղել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Դեպքի վայրում է եղել նաև այսօր պաշտոնանկ արված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Փարաքարում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը:
Նշենք, որ Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գրիգոր Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը:
«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր. «Ասում են՝ մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը: Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց և նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Կրակոցների հետևանքով ա 2 զոհ, 1 վիրավոր։ Uպանվածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Multi Transport-ը, որ սպասարկում է նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղը, խաբում է բնակիչներին: Տրանսպորտը թանկացել է, բայց չի բարձրանում Օրգով գյուղ, վերջին կետը Աղձք գյուղն է:
«Միկրոավտոբուսի մեջ ժամերը նշված են, բացի այդ վարորդն էլ ասաց, որ 13:45 Օրգովից շարժվելու է Երևան: Նշված ժամին ոչ մի տրանսպորտ էլ գյուղ չբարձրացավ: Փաստացի խաբեություն է տիրում: Իսկ Multi Transport-ի ղեկավարությունը, սեփականատերը տեղյա՞կ է խնդրից: Նախարարությունում տեղյա՞կ են խնդրից, կփորձենք պարզել ավելի ուշ...»:
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Կարո՞ղ էին Հայաստան բառն էլ հանել։ Չեն հանել»,– գրել է Առաքելյանը։
Նշենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 11–ին։ Նոր որոշման համաձայն, ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները։»
Ընտրություններից առաջ ՔՊ-ն առաջարկում է 2 տարվա փոխարեն ծառայել 1.5 տարի
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Համապատասխան նախագիծը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրվել այսօր։
Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից և չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»,–նշված է նախագծի հիմավորման մեջ:
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:
BestNewsTV
Մերձավանի uպանությունների դեպքով 2-րդ անձն է ձերբակալվել. ՆԳՆ խոսնակ
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
4 days ago | [YT] | 78
View 7 replies
BestNewsTV
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվեց Նարեկ Օհանյանը
Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այսօր նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվել է խուզարկություն։
Խուզարկության վայրում եղել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Դեպքի վայրում է եղել նաև այսօր պաշտոնանկ արված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։
Փարաքարում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը:
Նշենք, որ Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գրիգոր Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը:
«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր. «Ասում են՝ մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը: Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց և նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։
5 days ago | [YT] | 21
View 9 replies
BestNewsTV
Uպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Կրակոցների հետևանքով ա 2 զոհ, 1 վիրավոր։ Uպանվածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՆԳՆ ոստիկանություն
1 week ago | [YT] | 67
View 6 replies
BestNewsTV
Multi Transport-ը խաբում է բնակիչներին
Multi Transport-ը, որ սպասարկում է նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղը, խաբում է բնակիչներին:
Տրանսպորտը թանկացել է, բայց չի բարձրանում Օրգով գյուղ, վերջին կետը Աղձք գյուղն է:
«Միկրոավտոբուսի մեջ ժամերը նշված են, բացի այդ վարորդն էլ ասաց, որ 13:45 Օրգովից շարժվելու է Երևան: Նշված ժամին ոչ մի տրանսպորտ էլ գյուղ չբարձրացավ: Փաստացի խաբեություն է տիրում: Իսկ Multi Transport-ի ղեկավարությունը, սեփականատերը տեղյա՞կ է խնդրից: Նախարարությունում տեղյա՞կ են խնդրից, կփորձենք պարզել ավելի ուշ...»:
1 week ago | [YT] | 19
View 1 reply
BestNewsTV
Առանց գաղափարաբանության, բանակը կարող է երկիրը վերածել քաոսի. Փաշինյան
2 weeks ago | [YT] | 23
View 8 replies
BestNewsTV
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Կարո՞ղ էին Հայաստան բառն էլ հանել։ Չեն հանել»,– գրել է Առաքելյանը։
Նշենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 11–ին։ Նոր որոշման համաձայն, ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները։»
2 weeks ago | [YT] | 26
View 22 replies
BestNewsTV
Կո՞ղմ եք, որ ծառայությունը 2 տարվա փոխարեն դառնա 1.5 տարի
2 weeks ago | [YT] | 119
View 43 replies
BestNewsTV
Իմ նկարը եթե դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի, քան ընդդիմության հանրահավաքին. Ալեն Սիմոնյան
2 weeks ago | [YT] | 51
View 41 replies
BestNewsTV
Ընտրություններից առաջ ՔՊ-ն առաջարկում է 2 տարվա փոխարեն ծառայել 1.5 տարի
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Համապատասխան նախագիծը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրվել այսօր։
Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից և չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»,–նշված է նախագծի հիմավորման մեջ:
Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:
2 weeks ago | [YT] | 119
View 12 replies
BestNewsTV
Հայաստանը 0-5 հաշվով պարտվեց Պորտուգալիային. սպասելի՞ էր նման հաշիվը:
3 weeks ago | [YT] | 101
View 44 replies
Load more