VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

VoMA is a project aimed at increasing the defense capability of our country and strengthening the connection between Armenia and Diaspora.

Peoples had, have and will have the fate they deserve. The courageous and patriotic, nation is worthy of independence. No one but you, teaches history, can’t change your position for the better. Self-defense is an imperative of history when Armenians will understand this, they will take the path to success.

#GareginNzhdeh


VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

🫡 Արա լեռ | Արշավ

🇦🇲 Յուրաքանչյուր արշավ մեզ ավելի է մոտեցնում մեր հողին, ամրապնդում է թիմային ոգին, ճանաչել տալիս ինքդ քեզ, կողքինիդ, հայրենի՛քդ։

Բացի այս ամենից՝ Ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության ևս մեկ փորձություն է։

📸 Մի քանի լուսանկարներ արշավից, տեսանյութը՝ շուտով։

_________

▪️ Երևանում և մարզերի մասնաճյուղերում շարունակվում են մեր անվճար դասընթացները։

✊🏼 Շնորհակալ ենք ձեր աջակցության համար, թանկագին հայրենակիցներ։ Ձեր յուրաքանչյուր ներդրում օգնում է մեզ շարունակել ու զարգացնել մեր ծրագրերը։

Աջակցել կարող եք կայքում. մեկանգամյա կամ ամենամսյա փոխանցում
👉🏻 voma.hyecloud.am/projects

🤝 Աջակցության այլ եղանակներ՝
▪️ Ուղարկել VOMA բառը 7733 համարին։ Մեկ SMS-ի արժեքը՝ 500 դրամ։

▪️ PayPal-ի, ՀՀ/ՌԴ բանկային քարտերի, ուղիղ բանկային փոխանցումների կամ կրիպտոդրամապանակների միջոցով աջակցելու համար՝ գրեք մեզ։

#Հայրենիք #Հայաստան #Արա #Արշավ #Հայ

3 hours ago |[YT] | 143

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

✊🏻Աշխատում ենք։
Պատրաստվում ենք։

Կադրեր՝ կրակային, մարտավարական և ֆիզիկական պատրաստության մեր այսօրվա ինտենսիվ գործնական դասընթացից։
_

Այս ընթացքում՝

▪️ Երևանում շարունակվում է մեր եռամսյա դասընթացը
www.voma.center/hy/courses-in-yerevan
▪️ Մարզերում անվճար դասընթացները ևս շարունակվում են
www.voma.center/branches

✊🏼 Շնորհակալ ենք ձեր աջակցության համար, թանկագին հայրենակիցներ։ Յուրաքանչյուր ներդրում օգնում է մեզ շարունակել ու զարգացնել մեր ծրագրերը։

Աջակցել կարող եք կայքում. մեկանգամյա կամ ամենամսյա փոխանցում
👉🏻 voma.hyecloud.am/projects

🤝 Աջակցության այլ եղանակներ՝

▪️ Ուղարկել VOMA բառը 7733 համարին։ Մեկ SMS-ի արժեքը՝ 500 դրամ։

▪️ PayPal-ի, ՀՀ/ՌԴ բանկային քարտերի, ուղիղ բանկային փոխանցումների կամ կրիպտոդրամապանակների միջոցով աջակցելու համար՝ գրեք մեզ։

1 week ago |[YT] | 592

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

Այսօր Ուսուցչի օրն է։

Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն փորձը սանին փոխանցելու, վստահություն ներշնչելու և նրան պատրաստելու պատասխանատվությունն է։

ՈՄԱ-ի հրահանգիչներն այս առաքելությունն իրականացնում են ամեն օր՝ Երևանում և մարզերի մեր մասնաճյուղերում։ Նրանք տալիս են ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, այլև վստահություն սեփական ուժերի հանդեպ, վճռականություն և գործելու պատրաստակամություն։

🇦🇲 Շնորհակալ ենք, մեր սիրելի՛ հրահանգիչներ, մեզ հետ այս ճանապարհն անցնելու և պատրաստված հասարակություն ձևավորելու գործում ձեր անգնահատելի ներդրումն ունենալու համար։

2 weeks ago |[YT] | 618

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

Հին իմաստությունն է ասում՝ եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի։

🇦🇲Մեր թշնամին հաղթանակից հետո մեզ պատած մոլորությո՛ւնն էր (հաղթանակի էյֆորիա), որն այս տարիների ընթացքում մեզ գոռոզություն ներշնչեց, միմյանց հանդեպ ատելություն, ագահություն և ունայնություն:
Այդ պատճառով էլ մենք չէինք մտածում ոչ մեր անվտանգության, ոչ միջազգային կարգավիճակի կամ ապագայի մասին:

❗Մենք ո՛չ մի աշխատանք չենք արել Արցախի հաղթանակը վերջնական ու անվերապահ դարձնելու համար։

Մենք հավատում էինք, որ կարող ենք օգնություն ակնկալել այլ ազգերից և պետություններից, բայց ոչ՝ ինքներս մեզանից: Ուստի շատ սխալներ թույլ տվեցինք և պարտավոր ենք դասեր քաղել։

Պատրաստվե՛նք, շատ ջանք թափենք։ Բոլորի՛նս են մեր հայրենիքի խնդիրները, ուստի բոլորս պիտի պատրաստվենք։

Լուսանկարում՝ ՈՄԱ գումարտակի մարտիկներ, 2020

1 month ago |[YT] | 875

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

Լուսանկարներում ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի մարտիկներն են (և առաջնագիծ մեկնելիս, և առաջնագծում)։

44-օրյա պատերազմին ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի 350 կամավորներ փոքրաթիվ զինվորների և աշխարհազորայինների հետ պաշտպանեցին ռազմավարական նշանակություն ունեցող Թաղավարդ, Կարմիր Շուկա գյուղերը և Շոշ տանող մայրուղին:

Կորուստները՝ 10 զոհ

🇦🇲 Մենք հավատում ենք, որ նորից են հնչելու մեր հաղթանակի ու փառքի երգերը:

#Ազգբանակ #ԵրկիրԱմրոց

1 month ago |[YT] | 1,386

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

ՈՄԱ Սևանը՝ նոր եռանդով և նույն նվիրվածությամբ։

🌊 Այս անգամ մարզումները անցկացվեցին գեղատեսիլ Սևանա լճի ափին։

🤝 Հայրենակիցնե՛ր, ձեր աջակցությունը մեծ խթան է մեր այս ճանապարհին։ Նպաստե՛ք մասնաճյուղերի զարգացմանը և նորերի ստեղծմանը։

Աջակցել կարող եք՝
▪️ Կայքում՝ (մեկանգամյա կամ ամենամսյա փոխանցում)
🔗 voma.hyecloud.am/projects

▪️ Ուղարկելով VOMA բառը 7733 համարին
(1 SMS՝ 500 դրամ)

▪️ PayPal-ի, ՀՀ/ՌԴ բանկային քարտերի, ուղիղ բանկային փոխանցումների կամ կրիպտոդրամապանակների միջոցով՝ գրե՛ք մեզ։

#ՈՄԱ #Սևան #ՍևանաԼիճ #Հայաստան #ԱզգԲանակ

2 months ago |[YT] | 375

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

ՈՄԱ-ի տասնօրյա հավաքը նաև ինքդ քեզ այլ կողմից ճանաչելու հնարավորություն է։

🏕️ Հաջորդ ուսումնառազմական հավաքը՝ օգոստոսի 14–ից 23-ը։

📍 Գրանցում՝
www.voma.center/hy/camp

🤝 Եթե այս անգամ չես կարող մասնակցել, աջակցի՛ր նրանց, ովքեր ունեն ցանկություն, բայց ոչ՝ բավարար հնարավորություն։

Աջակցելու եղանակները՝

▪️ Միանգամյա կամ ամենամսյա աջակցություն՝
voma.hyecloud.am/projects

▪️ Ուղարկել VOMA բառը 7733 համարին։
1 SMS-ի արժեքը՝ 500 դրամ։

▪️ PayPal, ՀՀ/ՌԴ բանկային քարտերով, բանկային փոխանցմամբ կամ կրիպտոդրամապանակներով աջակցելու համար՝ գրել մեզ։

#VOMA #ՈՄԱ #ԱզգԲանակ #Հայաստան #VOMACamp

3 months ago |[YT] | 543

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

🇦🇲 10 անմոռանալի օրեր՝ մեզ հետ։

🏕️ ՈՄԱ ուսումնառազմական հավաք՝
հուլիսի 10-ից 19-ը
📍 Լոռի, Աթան գյուղ

🌐 Գրանցում՝
www.voma.center/hy/camp

Ալպինիզմ | Կրակային պատրաստություն | Ֆիզիկական-մարտավարական պատրաստություն | Առաջին օգնություն | Քայլերթ

🤝 Եթե այս անգամ չես կարող մասնակցել, աջակցիր նրանց, ովքեր ունեն ցանկություն, բայց ոչ՝ բաէարար հնարավորություն։

Աջակցելու եղանակները՝

▪️ Մեկանգամյա կամ ամենամսյա աջակցություն
voma.hyecloud.am/projects

▪️ Ուղարկել VOMA բառը 7733 համարին

▪️ PayPal-ով, ՀՀ/ՌԴ բանկային քարտերով, բանկային փոխանցումներով կամ կրիպտոդրամապանակներով աջակցելու համար գրե՛ք մեզ։

3 months ago |[YT] | 587

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

🇦🇲Կոչ հայրենակցիս | Վովա Վարտանով

Մի՛ բաժանիր իմ Ազգը. դա թուրքի գործն է։ Պայքարիր քո գաղափարների համար: Ես վերջինը կլինեմ քեզ նախատող, բայց Ազգի կործանման հաշվին չարժե «ճիշտ» լինել։
Բաժանի որ տիրես. հարևանների մասին են ասել։ Սկզբում՝ «հայաստանցի—ղարաբաղցի» տականքությունը, հիմա՝ ռուսահայեր, վաղը, երևի, պարսկահայ-սյունեցի կամ մի ուրիշ … , որի կուտը մենք շատ հեշտ ու հավեսով կուլ ենք տալիս: 2020 թվականին իմ գումարտակում 123 հոգի Սփյուռքից էին եկել:

Չորս հոգու «Մարտական Խաչ»-ի ներկայացրի. երկուսին տվեցին: Մոսկվայից Արտյոմը զոհվեց Թաղավարդում...

4 months ago |[YT] | 800

VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ

🔊 Սիրելի՛ հայրենակիցներ, ՈՄԱ-ն շարունակում է իր հանդիպում-քննարկումների շարքը։

🫡 Այս անգամ մեր հյուրը ԱՍԱԼԱ-ի մարտիկ, հայտնի «Վան» գործողության ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական գործիչ Վազգեն Սիսլյանն է։

Հանդիպման ընթացքում Վազգեն Սիսլյանը կպատմի մարտիկի իր անցած ուղու մասին՝ փորձ, հիշողություններ, կխոսի պատմական դասերից, որոնք ուղենիշ են նաև մեր այսօրվա իրականության և ապագայի համար։ Հնարավորություն կունենանք ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

📅 Օր՝ ապրիլի 16
⏰ Ժամ՝ 20:00
📍 Վայր՝ Ռուբինյանց փողոց, 28 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, Ալմաստ գործարան)

Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր:

🔗 Գրանցման հղումը՝
forms.gle/aaL9wcF9LxpKEKsa9

Սիրով սպասում ենք բոլորիդ։

6 months ago |[YT] | 360