Սիրելի յութուբյան բաժանորդներ, բարի գալուստ իմ ալիք, եթե հավանում եք իմ աշխատանքը` բաժանորդագրվեք իմ ալիքին, հավանեք և տարածեք, որպեսզի նորանոր հետաքրքիր, տեղեկատվական ու ժամանցային տեսահոլովակներ պատրաստեմ ու սիրով հրամցնեմ ձեզ ... սիրով ` ArminAleqs
Armin22
Տոնդ շնորհավոր, իմ Սուրբ ՀԱՅՐԵՆԻՔ.
11 hours ago (edited) | [YT] | 1
View 0 replies
Armin22
1 week ago | [YT] | 2
View 0 replies
Armin22
Շնորհավոր Գիտելիքի օրը...
2 weeks ago | [YT] | 1
View 0 replies
Armin22
Այսօր ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի Ծննդյան օրն է:
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
…. Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:»
«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»:
«Համարձակեցեք բնաջնջել Հայաստանը: Տեսեք, թե կրնա՞ք: Աքսորեցեք դեպի անապատները առանց հացի ու ջրի: Այրեցեք անոնց տունն ու եկեղեցիները: Հետո տեսեք, թե անոնք արդյոք կրկին չեն խնդա, երգե կամ աղօթե… Որովհետև, երբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպեն, տեսեք, թե անոնք արդյոք մի Նոր Հայաստան չեն ստեղծե…»:
«Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։ Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեև հաջողվի։ Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն և, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի։ Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։ «Ինչո՞ւ»,- զարմացա,- «ես հո լրիվ քրտնել եմ»։ «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,- «մենք այլ վայրերից ենք»։
Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սարոյանը Սևանի ափից մի ծանր քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
– Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…-հարցնում է ուղեկցորդը:
– Ինքնաթիռով պիտի տանիմ…
– Ինչո՞ւ…
– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկընալ, հետո պիտի հասկընաք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկընան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղչկա, քան հայրենիքը: Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամ այն ինչ հրաշալի բան է այդ»:
«Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչը մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»:
Վիլյամ Սարոյան
3 weeks ago | [YT] | 1
View 0 replies
Armin22
3 weeks ago | [YT] | 2
View 0 replies
Armin22
3 weeks ago | [YT] | 2
View 0 replies
Armin22
Նիկոլ Դուման
2 months ago | [YT] | 11
View 0 replies
Armin22
2 months ago | [YT] | 1
View 0 replies
Armin22
Մհեր Մկրտչյան
Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո` 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Ծնունդդ շնորհավոր սիրելի դերասան...
2 months ago | [YT] | 6
View 0 replies
Armin22
Ավետիք Իսահակյան
2 months ago | [YT] | 7
View 0 replies
Load more