Official YouTube channel of Erik Karapetyan
Subscribe and get the latest videos and songs of Erik Karapetyan


Erik Karapetyan

Erik Karapetyan - Es U Du #erikkarapetyan #esudu #mnavisualalbum

1 week ago | [YT] | 5

Erik Karapetyan

Music: Erik Karapetyan
Lyrics: Grigor Kyokchyan
Music produced: Sergey Hovhannisyan

Lyrics / Բառեր

Սիրտս քեզ տամ, տեղը ստանամ համբույրդ անգին
Ու սիրահարվեմ քո նազանքին
Փողոցփողոց թափառելով գամ ու քեզ հասնեմ
Որ արև աչքերը քո տեսնեմ

Մարդ եթե կյանքում սիրող սիրտ ունի
Սերը ոնց սրտին մոտ չընդունի

Անծանոթ, բայց սրտիս շատ ծանոթ
Մի աղջիկ կա, ով թողել է սրտիս մեջ կարոտ
Անծանոթ, բայց համ էլ շատ ծանոթ
Սերը տես բերել քեզ ինձ մոտ

Մեր մեջ ասած կյանքը սեր է, ով ինչ էլ ասի
Մարդ պիտի սիրող սրտին լսի
Աշխարհի բոլոր գործերը կթողնեմ կիսատ
Որ գամ, ասեմ քեզ սիրում եմ շատ

Մարդ եթե սիրի այս տողերի նման
Պետք չի գա կյանքում էլ ոչ մի բան

Անծանոթ, բայց սրտիս շատ ծանոթ
Մի աղջիկ կա, ով թողել է սրտիս մեջ կարոտ
Անծանոթ, բայց համ էլ շատ ծանոթ
Սերը տես բերել քեզ ինձ մոտ

#erik #erikkarapetyan #antsanot

3 weeks ago | [YT] | 0

Erik Karapetyan

Music: Raffi Altunyan
Lyrics: Raffi Altunyan
Music produced: Armen Avetisyan

Lyrics / Բառեր

Երկար մի ժամանակ քեզ չեմ տեսել իմ սեր
Ուզեցել եմ այնքան, բայց վախեցել եմ զանգել
Եկել ու գնացել են շատ ու շատ մտքեր
Բայց որ սիրում եմ քեզ
Ես չեմ կարող հերքել

Ինձ ու քեզ իրար կապող մի բան կա միշտ
Չգիտեմ որն է սխալ ու որը ճիշտ

Ես ու դու ջրի կաթիլ ենք մի, իսկ ջուրը կյանք
Ես ու դու մի օր էլ ուղղակի իրար գտանք
Ես ու դու ջրի կաթիլ ենք, որ պիտի հոսի
Լուռ մնա, իմ սեր, թող քո փոխարեն սիրտդ խոսի

Ես գիտեի, ինչ էլ լինի, մեկ է պիտի
Սիրտը իմ քո սրտին
Էլի մի օր հանդիպի
Որ երկուսով դառնանք իրար ընկեր կյանքի
Ու իրար հետ քայլենք
Ճամփով երազանքի

Ինձ ու քեզ իրար կապող մի բան կա միշտ
Չգիտեմ որն է սխալ ու որը ճիշտ

Ես ու դու ջրի կաթիլ ենք մի, իսկ ջուրը կյանք
Ես ու դու մի օր էլ ուղղակի իրար գտանք
Ես ու դու ջրի կաթիլ ենք, որ պիտի հոսի
Լուռ մնա, իմ սեր, թող քո փոխարեն սիրտդ խոսի

#erik #erikkarapetyan #EsuDu

3 weeks ago | [YT] | 4

Erik Karapetyan

Music: Erik Karapetyan
Lyrics: Avet Barseghyan
Arrangement: Karen Sevak
Rec. mix master: Martin Mirzoyan A.FA

Lyrics / Բառեր

Океан, твоё сердце мой океан
Совсем не тихий он, мой стихийный сон
Вертится и бушует эмоция
Твоя душа мой дом и локация
Мы одной жизни две части, и это счастье

Мы получили этот шанс
На романс, на любовь без лишних фраз
На жизнь эту
Мы получили этот шанс
Быть вдвоём
Прямо здесь и прямо сейчас
С тобою романс

Без борьбы не угнать счастье у судьбы
А сердце мудрое безрассудное
Без тебя в мире тесно и пресно мне
Я так люблю тебя, моя ты честная
Мы одной жизни две части, и это счастье

Мы получили этот шанс
На романс, на любовь без лишних фраз
На жизнь эту
Мы получили этот шанс
Быть вдвоём
Прямо здесь и прямо сейчас
С тобою романс

#erik #erikkarapetyan #Романс

3 weeks ago (edited) | [YT] | 2

Erik Karapetyan

Music: Hayko
Lyrics: Avet Barseghyan
Music produced: Martin Mirzoyan A.FA

Lyrics / Բառեր

Ես գրկում եմ քեզ աստղերը մոտ են
Մի ժամ չեմ տեսնում արդեն կարոտ է
Համբուրում եմ քեզ սրտիս մեջ միանում է երգ
Թող մեր սիրո պես հնչի ու չավարտվի երբեք

Մեկ օրվա կյանքով ապրում է վեճը
Սիրո ամպերի սիրուն փերի

Քո աչքերում սիրո ծնունդն է
Որ ես անվերջ քեզ հետ եմ նշելու
Քո սրտի մեջ իմ երկրագունդն է
Պտտվելու սիրո մեր գիշերում
Մեզ երկնքից համբուրել են

Իսկական սիրո նշանը մեկն է
Երբ որ սիրտը քո նրա հենց ձեռքն է
Սիրո արևից հալվում են լեռներում ձյուներ
Սիրո բարևից ծաղկում են ձմեռվա ձորեր

Երեխու նման ես քեզ սիրում եմ
Սիրո ամպերի սիրուն փերի

Քո աչքերում սիրո ծնունդն է
Որ ես անվերջ քեզ հետ եմ նշելու
Քո սրտի մեջ իմ երկրագունդն է
Պտտվելու սիրո մեր գիշերում
Մեզ երկնքից համբուրել են

#erik #erikkarapetyan #qoachqerum

3 weeks ago | [YT] | 1

Erik Karapetyan

Music: Erik Karapetyan
Lyrics: Raffi Altunyan
Music produced: Armen Avetisyan

Lyrics / Բառեր

Էլ չեմ ուզում քեզնից հեռու գնալ, թեկուզ մի օր
Ես քո կողքին եմ միշտ ուզում մնալ, ինչպես այսօր

Հիմա պիտի ես քեզ խոստովանեմ երեք բառով
Որ քեզ սիրում եմ ու պիտի սիրեմ հազար տարով

Մնա, մնա
Մնա, որ սիրտս քեզնից հագենա
Առանց քեզ տխուր ու մենակ է նա
Իմ ամենա

Ինչպես եղավ մի օր, ոնց պատահեց, ես քեզ տեսա
Ով իմ սրտում քո սերը նկարեց, դե ինձ ասա

Երկու բևեռ, երկու տարբեր մարդիկ գտանք մի սեր
Էլ չեմ ուզում քեզնից պահել գաղտնիք առանց քեզ

Մնա, մնա
Մնա, որ սիրտս քեզնից հագենա
Առանց քեզ տխուր ու մենակ է նա
Իմ ամենա

#erik #erikkarapetyan #mna

3 weeks ago | [YT] | 2

Erik Karapetyan

Շնորհակալ եմ Armenian Music Academy -ի անդամներին
«Խազեր» մրցանակաբաշխությանը
Տարվա Երգիչ մրցանակի համար !

Այս մրցանակը առաջին հերթին Ձերն է սիրելի հանդիսատես !
Շնորհակալ եմ շատ ❤️

7 months ago (edited) | [YT] | 180

Erik Karapetyan

Erik - Hima Asa #erikkarapetyan #newmusic #video

9 months ago | [YT] | 13

Erik Karapetyan

Premiere ! Erik Hima Asa ♥️

9 months ago | [YT] | 17