Ես Ամալյան եմ, աղջիկ, որի կյանքի մեծ սերերից մեկը լրագրությունն է ու հենց հարցազրույցի ժանրը։ Չեք պատկերացնի, թե որքան եմ ոգևորվում, երբ գրում եք, որ իմ հաղորդման միջոցով ճանաչեցիք, առավել ևս՝ սիրեցիք մարդուն։
Ես սիրում եմ մարդկանց՝ իմ զրուցակիցներին։ Հաճախ սուր հարցեր եմ տալիս, բայց դրանք կոպիտ չեն հնչում, որովհետև դա չեմ անում տրորելու կամ սկանդալ գտած լրագրող թվալու համար, դա զրույցի տրամաբանական ելքն է՝ ըստ իս: Սուր, թե նուրբ՝ հարցը տալիս եմ մարդուն իր զգացմունքային շերտում հասկանալու համար, իսկ բաց զգացմունքներով մենք միշտ ընկալելի ու սիրելի ենք: Այդ դաշտում գալիս է «ինչու»-ն, ոչ թե «ինչ»-ը, իսկ դա շատ ավելի կարևոր է։
Մասնագիտությունս ինձ սովորացրել է լռել, երբ շատ ասելիք ունես, քանի որ հարցազրույցի առանցքում հյուրս է՝ անկախ մեկ-մեկ «մեջ ընկնելու» ու իմ «հեղինակավոր» տեսակետն ասելու մեծ ցանկությունից։ Չնայած իմ հարցերն էլ ես եմ ու իմ ասելիքը։). Ցանկացած շփում, որը դու ես տանում, անցնում է քո պրիզմայով, բայց լռել ու միտքդ քեզ պահել սովորել եմ անել հաճույքով:)
Amalya Hovhannisyan
Եկեք շնորհավորենք Թաթայի ծնունդն ու երկար տարիների առողջ կյանք մաղթենք 🤍
1 month ago | [YT] | 39
View 3 replies
Amalya Hovhannisyan
Այսօր Մկոյի 49-ամյակն է 🤍
6 months ago | [YT] | 37
View 1 reply
Amalya Hovhannisyan
Այս անգամ ես էի հյուր գնացել ❤️
9 months ago | [YT] | 29
View 0 replies
Amalya Hovhannisyan
Ադրինե Աճեմյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում 🤍
10 months ago | [YT] | 41
View 0 replies
Amalya Hovhannisyan
Ծնվել է Եվա Զոհրաբյանի դուստրը՝ Արիան
10 months ago | [YT] | 39
View 0 replies
Amalya Hovhannisyan
Ներս արի-ում հավես զրույց ենք ունեցել 🤍 նաև նորություն եմ հայտնել Ձեզ համար 😊
1 year ago | [YT] | 56
View 0 replies
Amalya Hovhannisyan
Եթե Ձեզ երբևէ հետաքրքրել է իմ պատմությունը... Մհերը ստեղծեց լավագույն էներգետիկ դաշտը, որպեսզի ես էլ խոսեմ, պատմեմ, անկեղծանամ:
Ինձ համար շատ կարևոր էր գործընկերոջս նման վերաբերմունքը, ինձ լսելու ցանկությունը, պրոֆեսիոնալիզմի այպիսի մակարդակը: Սա խոսում է Մհերի ոչ միայն պրոֆեսիոնալ մասնագետ, այլև լավ մարդ լինելու մասին 🤍
Շնորհակալ եմ 🤍
2 years ago (edited) | [YT] | 89
View 1 reply
Amalya Hovhannisyan
Տիկին Լուսինեն մահացավ, օրեր շարունակ հիվանդանոցում գտնվելուց հետո հեռացավ մեզնից... Հարցազրույցի օրը մի քիչ շուտ էր եկել, տարածքում պատանիներ կային, բոլորին ուրախացրեց, անդադար ծիծաղեցրեց, իսկ երբ սկսեցինք զրույցը, պատմում էր իր տխուր կյանքի մասին.... Մարդ, որին կյանքը շատ հարվածներ էր հասցրել, բայց ինքն անդադար ուրախացնում էր բոլորին: Շատ տխուր եմ էս լուրի համար..... շատ 💔
2 years ago (edited) | [YT] | 248
View 16 replies