Իմ հայ ժողովուրդ Բազմադարյան հայ ժողովուրդ Բազմաչարչար իմ ժողովուրդ Դու բազմաթիվ ազգերի մեջ Միշտ փայլող հայ ժողովուրդ Բազում դարեր ապրել ես դու Դաժան ճամփեք հարթել ես դու Փորձության մեջ չես ընկճվել Կամք պատիվդ վեհ ես պահել։
Եթե բացեմ պատմությունդ Թիվ չկա քո զրկանքներին Մեջքդ ճկած տառապանքից Գալիս ես դու դարերի խորքից Ինչեր ասես դու չես տեսել Ավարայրը և մեր Անին․․․ Հրեշ գայլի ճանկից փախել Դևերին ես դիմակայել Դու մաքառել ու ստեղծել ես ՈՒ միշտ ավերակից նորից հառնել ես Օտար անցնողին հյուրասիրել ես Պատիվ- հարգանքդ, սերդ պահել ես։
Քո զավակների շնորհիվ դու միշտ Պատմահայրերիդ խելքով և գրչով Հարատևել ես, տոկացել, բայց միշտ Հավատացել ես օտարի խոսքին ՈՒ մի օր հանկարծ նիրհից արթնացար Հավատացիր ինքդ քո ուժին Որ պատկանել է Արցախը հային Որին փափագել ես դու այդքան տարի։
Դու այս անգամ էլ արնաքամ եղար Դարերով տեսածդ դու նորից տեսար Զավակներդ ընկան, հերոսներ անմահ Բայց Աստծով պահեցիր կրակդ անմար Ա՜խ, ինչ իմանայիր, որ այդ կրակը Կբերի իր հետ ժաժքը քո գլխին Մի բուռ ժողովուրդ, ողբը աչքերում Փնտրում է դիակ, մրմուռը հոգում։ Գոյությանն Աստծո էլ չեմ հավատում Կուրացել է հավատքն իմ հոգու Մոր աչքի առաջ մարում է որդին Իսկ որդու գրկում մայրը սրտագին Բայց ունեմ հավատք որ չի կուրանում Գործն ու կամքն է դա իմ ժողովրդի Որ պիտի տոկա ,կրկին վեր հառնի Իրավունք չունի հայը ընկճվի Նորից ու նորից հավատում եմ ես Իմ ժողովրդի կամքին անսասան ՈՒ վստահությամբ որ նա կգործի Կսարքի ամուրը՝ բնորոշ հային։
Շնորհակալ ենք ազգերից բոլոր Կարեկցողներից համայն աշխարհի Մենք էլ ենք եղել կարեկից,հասնող Երբ զգացել ենք վիշտը օտարի Գրում եմ վշտից, արցունքն աչքերիս Ջիվանի դուդուկի նվագի ներքո Ուզում է հոգիս դուրս թռչել տեղից Կանչել աշխարհի զավակներին քո Ու թող միանան զավակները քո Եվ միաձուլվեն քո գրկում այսժամ Ու ավերակներդ թող կանգնեն նորեն Որ հարատևի գոյությունը քո
Sofi Karapetyan
https://www.facebook.com/share/v/1CKpQTHi82/
2 months ago | [YT] | 0
View 0 replies
Sofi Karapetyan
https://www.facebook.com/share/v/1AymQ5xpHj/
2 months ago | [YT] | 0
View 0 replies
Sofi Karapetyan
Sofi Karapetyan JGP Wuxi
2 months ago | [YT] | 0
View 0 replies
Sofi Karapetyan
Իմ հայ ժողովուրդ
Բազմադարյան հայ ժողովուրդ
Բազմաչարչար իմ ժողովուրդ
Դու բազմաթիվ ազգերի մեջ
Միշտ փայլող հայ ժողովուրդ
Բազում դարեր ապրել ես դու
Դաժան ճամփեք հարթել ես դու
Փորձության մեջ չես ընկճվել
Կամք պատիվդ վեհ ես պահել։
Եթե բացեմ պատմությունդ
Թիվ չկա քո զրկանքներին
Մեջքդ ճկած տառապանքից
Գալիս ես դու դարերի խորքից
Ինչեր ասես դու չես տեսել Ավարայրը և մեր Անին․․․
Հրեշ գայլի ճանկից փախել
Դևերին ես դիմակայել
Դու մաքառել ու ստեղծել ես
ՈՒ միշտ ավերակից նորից հառնել ես
Օտար անցնողին հյուրասիրել ես
Պատիվ- հարգանքդ, սերդ պահել ես։
Քո զավակների շնորհիվ դու միշտ
Պատմահայրերիդ խելքով և գրչով
Հարատևել ես, տոկացել, բայց միշտ
Հավատացել ես օտարի խոսքին
ՈՒ մի օր հանկարծ նիրհից արթնացար
Հավատացիր ինքդ քո ուժին
Որ պատկանել է Արցախը հային
Որին փափագել ես դու այդքան տարի։
Դու այս անգամ էլ արնաքամ եղար
Դարերով տեսածդ դու նորից տեսար
Զավակներդ ընկան, հերոսներ անմահ
Բայց Աստծով պահեցիր կրակդ անմար
Ա՜խ, ինչ իմանայիր, որ այդ կրակը
Կբերի իր հետ ժաժքը քո գլխին
Մի բուռ ժողովուրդ, ողբը աչքերում
Փնտրում է դիակ, մրմուռը հոգում։
Գոյությանն Աստծո էլ չեմ հավատում
Կուրացել է հավատքն իմ հոգու
Մոր աչքի առաջ մարում է որդին
Իսկ որդու գրկում մայրը սրտագին
Բայց ունեմ հավատք որ չի կուրանում
Գործն ու կամքն է դա իմ ժողովրդի
Որ պիտի տոկա ,կրկին վեր հառնի
Իրավունք չունի հայը ընկճվի
Նորից ու նորից հավատում եմ ես
Իմ ժողովրդի կամքին անսասան
ՈՒ վստահությամբ որ նա կգործի
Կսարքի ամուրը՝ բնորոշ հային։
Շնորհակալ ենք ազգերից բոլոր
Կարեկցողներից համայն աշխարհի
Մենք էլ ենք եղել կարեկից,հասնող
Երբ զգացել ենք վիշտը օտարի
Գրում եմ վշտից, արցունքն աչքերիս
Ջիվանի դուդուկի նվագի ներքո
Ուզում է հոգիս դուրս թռչել տեղից
Կանչել աշխարհի զավակներին քո
Ու թող միանան զավակները քո
Եվ միաձուլվեն քո գրկում այսժամ
Ու ավերակներդ թող կանգնեն նորեն
Որ հարատևի գոյությունը քո
08/12/1988
Միշա Սայամյան
9 months ago | [YT] | 2
View 0 replies